Մեր մասին

Հարմոնիա մանկական զվարճանքների և զբաղվածության կենտրոնը իր հյուրընկալ դռներն է բացել 1,5-6 տարեկան երեխաների առջև, դարձնելով նրանց օրը գունագեղ և զվարճալի:
Կենտրոնում մենք օգնում ենք բացահայտել երեխաների առանձնահատկություններն ու ընդունակությունները, ծանոթանալ շրջակա միջավայրին և հասարակական կյանքի երևույթներին:

Հարմոնիա- պատահական ընտրված բառ չէ, այն ունի իր նշանակությունը և խորը իմաստը՝ ձգտել հասնել թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեպես ներդաշնակության:

Կենտրոնի հիմնական նպատակն է արթնացնել սեր դեպի արվեստը և զարգացնել գեղագիտական ճաշակ, կրթել և դաստիարակել գաղափարապես վստահ, հաջողակ և ինքնուրույն երեխաների:

Մեզ համար շատ կարևոր է, որ ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները իրենց զգան հարմարավետ և անվտանգ մեր կենտրոնում: Բոլոր պայմանները ստեղծված են երեխաների առողջության և անվտանգության համար: Կահույքը պատրաստված է լորենու փայտից և պատված է սննդային լաքով ,ունի ջեռուցման և հովեցման համակարգ, ժամանակակից
տեխնիկա, հմուտ խոհարար: Մեր կենտրոնի փորձառու մանկավարժները և մասնագետները, ինչպես նաև հրաշալի պայմանները հնարավորություն են ընձեռում ձեր փոքրիկի մանկությունը դարձնել առավել հեքիաթային, լուսավոր և գունեղ: Մեր հիմնական նպատակն է օգնել երեխաներին,  բացահայտելով նրանց շնորհները և ձեռք բերել նորանոր գիտելիքներ:

Տարիքային խմբեր

Կենտրոնում գործում է 3 տարիքային խումբ՝ կրտսեր, միջին, ավագ: Յուրաքանչյուր խումբ ունի համապատասխան դայակներ և զբաղվածության ծրագիր:

Կրտսեր խումբ

junior_1

Այս խումբը հյուրընկալում է ամենափոքրիկ մանուկներին, ովքեր բացի խաղերից նաև կստանան նախնական գիտելիքներ:

  • age: 1,5 - 3 տարեկան
  • size: 15 երեխա

Միջին խումբ

middle_01

Այդ տարիքը իդեալական է օտար լեզուների հետ ծանոթացման, մտածողության, հիշողության, նուրբ մոտորիկայի զարգացման համար:

  • age: 3 - 5 տարեկան
  • size: 20 երեխա

Ավագ խումբ

older_01

Ժամանակն է նախապատրաստվել դպրոցին: Երեխաները սովորում են կենտրոնացնել ուշադրությունը , արտահայտել սեփական մտքերը, ձևակերպել հարցերը:

  • age: 5-6 տարեկան
  • size: 20 երեխա

ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Մենք առաջարկում ենք ծրագիր, որը թույլ է տալիս սովորել լեզուներ, ծանոթանալ տարրական մաթեմատիկային, շրջակա միջավայրին, բնությանը, արվեստին, գրականությանը՝ հաշվի առնելով տարիքային և անհատական առանձնահատկությունները: Ձեր երեխան հաճույքով կշփվի հասակակիցների հետ և կստանա մեծ բավականություն խաղային ոճով անցկացվող պարապմունքներից:

  • առարկայական միջավայր

  • էկոլոգիական դաստիարակություն

  • խոսքի զարգացում

  • գեղարվեստական գրականություն

  • տարրական մաթեմատիկա

  • մաթեմատիկական պատկերների զարգացում

  • նկարչություն, ծեփ

  • երաժշտություն

  • պար

  • ֆիզկուլտուրա

  • սպորտ

Օրվա ռեժիմ

feature

08:30 երեխաների ընդունում
09:00 առավոտյան նախավարժանք
09:15 հիգիենիկ պրոցեդուրա

feature

09:30 նախաճաշ
10:00 պարապմունքներ
12:00 զբոսանք խաղեր

feature

12:50 հիգիենիկ պրոցեդուրա
13:00 ճաշ
13:15 հեքիաթի ժամ

feature

13:30 ցերեկային քուն
15:15 վեր կաց
15:30 հիգիենիկ պրոցեդուրա

feature

15:45 ետճաշիկ
16:00 ստեղծագործական պարապմունք
16:45 հանգստի ժամ

feature

17:00 զբոսանք խաղեր
17:30 տուն մեկնում
18:00 օրվա ավարտ

Ծառայություններ

Բացի հիմնական ծառայություններից՝ ուսուցում, զարգացնող խաղեր, երգ, պար, նկարչություն, ծեփ, կենտրոնում նաև գործում են հավելյալ ծառայություններ՝ լոգոպեդի և հոգեբանի անհատական ժամեր

Ուսուցում

Կենտրոնում երեխաները նախապատրաստվում են դպրոցին` ծանոթանալով մաթեմատիկային և օտար լեզուներին:

Ազատ զբաղմունք

Զարգացնող խաղեր, հետաքրքրաշարժ հանձնարարություններ՝ Ձեր երեխայի օրը ավելի գունեղ դարձնելու համար:

Երգ, պար, նկարչություն

Բոլոր երեխաները տաղանդավոր են: Մենք կօգնենք նրանց զարգացնել իրենց հմտությունները վաղ տարիքից:

Գեղանկարչություն, ծեփ

Բացի ուսուցումից ու խաղերից շատ կարևոր է նաև հոգեբանի և լոգոպեդի աշխատանքը խոսքի ճիշտ զարգացման համար:

Հավելյալ ծառայություններ

logoped1

Լոգոպեդ

Խոսքի թեթև խանգարումները վերացնում է լոգոպեդը: Խոսքի շտկման աշխատանքներին զուգահեռ՝ նա զարգացնում է երեխաների նուրբ մոտորիկան: Կատարում է նաև կանխարգելիչ աշխատանք՝ հետագա լոգոպեդական խնդիրներից խուսափելու համար:

teacher3

Հոգեբան

Հոգեբանի աշխատանքի հիմնական բնույթն է հետևել երեխայի հոգեկան զարգացմանը տարիքային բոլոր փուլերում:
Գտնվելով խմբերում՝ հոգեբանը հատուկ ուշադրություն է դարձնում հարմարվողականության խնդիրներով երեխաներին, նրանց զարգացմանը, կատարում համապատասխան աշխատանք: